Արցախի իշխանությունների դիրքորոշումը հանրապետության ապագայի վերաբերյալ էապես տարբերվում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում։ «Ակնհայտ է, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների մոտեցումներում կան խորը հակասություններ ամենակարևոր և հիմնարար հարցերի վերաբերյալ»,- ասաց նա։ Պատգամավորն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու կուսակցությունները միակարծիք են, որ Հայաստանի քաղաքականությունը Արցախի նկատմամբ հակասում է արցախյան ազատամարտի գաղափարներին։ Այդ մասին են վկայում Արցախի պետնախարարի, Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, հավելել է Աբրահամյանը։ Հայաստանի ներկայիս իշխանությունը, ըստ նրա, Արցախի նկատմամբ իր քաղաքականությունը սահմանափակում է բացառապես սոցիալական և մարդասիրական բնույթի ծրագրերով և վաղուց հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի դերից։ «44-օրյա պատերազմից հետո Արցախն ի վիճակի չէ ինքնո
Արցախի և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներն էապես տարբերվում են․ պատգամավոր
16 января 202316 янв 2023
1 мин