ԱՄՆ վարչակազմը մտադիր է Կոնգրեսից պահանջել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հավանությունը։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին, գրում է ТАСС-ը։ Պարբերականի տվյալներով՝ խոսքը 40 նոր կործանիչների, ինչպես նաև այդ տեսակի 79 ինքնաթիռների արդիականացման համար նախատեսված լրակազմերի վաճառքի մասին է: Բացի այդ, ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել «օդ-օդ» դասի 900 հրթիռ և 800 ավիառումբ։ Պարբերականը նշում է, որ Թուրքիային F-16-ի վաճառքի որոշման հետ միաժամանակ ամերիկացի օրենսդիրները կարող են հավանություն տալ Հունաստանին 5-րդ սերնդի F-35 կործանիչների վաճառքին: Թերթի գնահատականներով՝ դա թույլ կտա նվազեցնել Աթենքում դժգոհության աստիճանը՝ կապված Վաշինգտոնի և Անկարայի միջև հնարավոր գործարքի հետ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թուրքիային կործանիչների վաճառքի դեմ է հանդես եկել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Բոբ Մենենդեսը: «Ինչպես ես բազմիցս հստակ հասկացրել եմ, ես վճռականորեն դեմ եմ Բայդենի վարչ
Վաշինգտոնը ծրագրում է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել, ԱՄՆ Կոնգրեսում դեմ են արտահայտվել գործարքին
16 января 202316 янв 2023
1 мин