Թուրքիայի Էլազիգ նահանգում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06:36-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջի շրջանում։ Օջախը գտնվել է 17,9 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հայտնել: