84 տարեկան հասակում մահացել է վրացի հայտնի դերասան, երգիչ, սցենարիստ Վախթանգ Կիկաբիձեն: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին: Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին՝ Թբիլիսիում։ Առաջին անգամ 1966 թվականին է հանդես եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1966 թվականին Վախթանգ Կիկաբիձեն ընդունվել է «Օրերա» համույթ (հարվածային գործիքներ, վոկալ)։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970 թվականին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։ 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1981 թվականին Կիկաբիձեն իր սցենարի հիման վրա նկարահանեց 4 մասանոց կատակերգություն՝ «Լա՛վ եղիր, բարեկամս» (Գաբրովո-83 Գրան պրի), իսկ 1985 թվականին՝ «Տղամարդիկ և այլք» ֆիլմը։ 1999 թվ