Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական գործընթացի կարգ է հրապարակել, որը կգործի վաղվանից՝ հունվարի 16-ից: «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։ Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։
Հանրակրթական դպրոցների 1-2-րդ դասարանի աշակերտների դասերը կվերսկսվեն հունվարի 16-ից՝ տարվա ուսումնական պլանով հաստատված ժամկետից մեկ շաբաթ շուտ»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ արձակուրդային շաբաթվա օրերը կվերաբաշխվեն գարնանային և ամառային արձակուրդների վրա։ «3-12-րդ դասարանների ուսումնական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով։ Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների դադարեցված դասագործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը: Հիշեցնե