Թուրքիայի և Շվեդիայի միջև հարաբերությունները կարող են շատ ավելի լարվել, եթե Ստոկհոլմը միջոցներ չձեռնարկի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ։ Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մուղլայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:
«Եթե նրանք միջոցներ չձեռնարկեն այդ իրավիճակի դեմ, Շվեդիայի հետ մեր հարաբերությունները կարող են շատ ավելի լարվել», — նշել է պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ PKK-ի ակցիաները տեղի են ունենում ոչ միայն Շվեդիայում և Ֆինլանդիայում։
«Կարծես Գերմանիայում դա չկա, ոչ էլ Ֆրանսիայում, ո՛չ էլ Անգլիայում: Ցավոք, այդ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են հայտնվել նարցն մոտ. իհարկե, որպես Թուրքիա, մենք համապատասխան կերպով ենք որոշելու մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ», - ասել է Էրդողանը։
Նա նաև ընդգծել է, որ Ստոկհոլմը և Հելսինկին հրաժարվել են հանձնել մոտ 130 ահաբեկիչների, թեև դա Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության հայտի վավերացման պայմաններից մեկն է:
Հինգշաբթի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու հարցում առաջընթաց հնարավոր չէ, քանի դեռ Ստոկհոլմը վերջ չի դրել երկրում գործող ահաբեկիչներին։