Найти в Дзене
Հայաստանն այսօր

Էրդողանի ներկայացուցիչն անարդյունավետ է անվանել Ռուսաստանի դեմ Արևմուտքի ձեռնարկած պատժամիջոցները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ձեռնարկած միջոցներն անարդյունավետ են եղել, փոխանցում է Интерфакс-ը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցներն ակնկալվող արդյունքը չտվեցին կամ ռուսական տնտեսության առանձնահատկությունների, կամ դրանց դիմակայելու ռուս ժողովրդի ունակության շնորհիվ։

Քալընն ասել է, որ թուրքական իշխանությունները չեն ծրագրում միանալ հակառուսական պատժամիջոցներին, քանի որ դրանք ավելի շատ վնաս են հասցնում հենց Թուրքիայի տնտեսությանը, քան Ռուսաստանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում