Կանզասի նախկին նահանգապետ, միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը հայտարարել է, որ խորապես մտահոգված է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։
«Ղարաբաղում հայ ընտանիքները սովի են մատնվում, քանի որ խանութների դարակները դատարկ են, դեղերն ավարտվել են, հոսանքն անջատված է»,-գրել է նա Twitter-յան իր միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։ ՄԱԿ-ի Անվտանգության