Միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։ Այս մասին ռուսական RTVI-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան պետք է հանդես գան հայտարարությամբ այն մասին, որ դա սեփական հողի վրա ապրող մարդկանց վրա ճնշում գործադրելու անընդունելի մեթոդներ են, որոնք ստիպում են ձմռան պայմաններում ապրել նման պայմաններում։ Կան բազմաթիվ մեխանիզմներ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության վրա, անձնական պատժամիջոցներ սահմանելու, Հանրապետության ղեկավարների ընտանիքների համար, այն մարդկանց համար, ովքեր ընդունում են նման որոշումներ և իրականացնում են նման գործողություններ։ Կան հնարավորություններ, այդ թվում՝ հրաժարվել նույն Հանրապետությունում միջոցառումներ անցկացնելուց», – ասել է Վարդանյանը։ Բացի այդ, նրա խոսքով, «և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, և՛ Ամերիկային մեծ թվով հարցեր կան այն մասին, թե որքանով է ավտորիտար ռեժիմը, որը կառավարում է «…» Ադրբեջանը, ընդհանրապես իրավունք ունի թույլատրվել միջազգային շփումների քաղաքակիրթ ձևաչափ»:
Վարդանյանը նաև պատմել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում « շատ բարդ» և ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել. տարածաշրջանի բնակիչները ստիպված են ապրել առանց վառելիքի, պարենի և կապի: «Հիմա ձմեռ է, բավականին ցուրտ եղանակ է, 33 օրն արդեն շրջափակում է, և չկա ոչ միայն պարենամթերք, դեղորայք և վառելիք, այլև սկզբունքորեն կանգ է առել ամբողջ տնտեսությունը։ «…» Շատ մեծ թվով մարդիկ բաժանված ընտանիքներ ունեն, մի մասը մնացել է Հայաստանում, մի մասը մնացել է Արցախում։ Ցավոք, իրավիճակը չի բարելավվում։ Մի քանի օր առաջ գրեթե ամենուր կտրեցին ինտերնետը, բացառությամբ մի քանի կառավարական շենքերի և մի փոքր ավելի շատ վայրերի։ « … » բնակչությունը մեծ տոկունությամբ ընդունում է նաև այս մարտահրավերը և բավական արժանապատվորեն դիմանում այդ շրջափակմանը», – նշել է հանրապետության նախարարը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք