Найти тему
Հայաստանն այսօր

Եթե Կապանի միջով ինչ-որ ճանապարհ տրվի, ապա ես չեմ երաշխավորում բնակիչների անվտանգությունը. Փարսյան

Եթե ինչ-որ ճանապարհ կամ միջանցք տրամադրվի Կապանի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին կլինի Կապանի բնակչության արձագանքը, եթե Սյունիքով միջանցք տրամադրվի։

Անդրդառնալով ներկա անվտանագային միջավայրին և առկա ռիսկերին՝ Փարսյանը նշել է, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Սյունիքում միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում։ «Բայց մեր հատվածում թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի արձանագրվել», – հավելել է Փարսյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում