Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: «2022 թվականը կարելի է անվանել նախորդ շրջանի դժվարությունների և հետևանքների հաղթահարման տարի: Ցանկանում եմ գոհունակությամբ փաստել, որ հետևողական ջանքերի իրականացման շնորհիվ կարողացանք արձանագրել տնտեսական աճ և բազմաթիվ ոլորտներում մեր տնտեսությունները վերադարձել են բնականոն մակարդակի։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխըմբռնում և բազմաոլորտ զարգացող հարաբերություններ. Փաշինյան
12 января 202312 янв 2023
1
~1 мин