Найти в Дзене
Հայաստանն այսօր

Բլինքենը կոչ է արել Ալիևին անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ առևտրային փոխադրումների համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար, հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Բլինքենը նաև ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները: «Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում