Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱԺ առաջիկա քառօրյայում կքննարկվի Արմեն Չարչյանի հանդեպ քրհետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի հանդեպ քրհետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը կմտնի առաջիկա ԱԺ նիստի օրակարգ: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություն է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն: Հարցը կընդգրկվի Ազգային ժողովի հաջորդ նիստի օրակարգում»,- ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ այս մասին պատգամավորը շուտով կտեղեկացվի։ Իսկ Ազգային ժողովի հաջորդ նիստերը կմեկնարկեն փետրվարի 7-ին։

Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է
ներկայացրել ԱԺ նախագահին։

Ըսստ հաղորդագրության՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում