Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Հայ մարզիկներից լավագույն արդյունքը գրանցել է դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Նա 4-րդ տեղն է զբաղեցրել ինչպես դահուկավազքի 10 կմ ազատ ոճի, այնպես էլ 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում: 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանի առաջատար դահուկորդին 26 պետությունների 82 մասնակիցների հետ համառ պայքարում ընդամենը 17 վայրկյան չի բավականացրել բրոնզե մեդալ նվաճելու համար: 10 կմ հետապնդումով դասական ոճի մրցումներում ևս Միքայելը շատ մոտ է եղել մեդալակիր դառնալուն: Հայաստանի ներկայացուցիչը 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ զիջելով միայն Ճապոնիայի, Նորվեգիայի և ԱՄՆ ներկայացուցիչներին: Միքայել Միքայելյանն ավելի վաղ հանդես է եկել նաև 1500 մետր սպրինտի որակավորման փուլում, որտեղ ելույթն ավարտել է 13-րդ հորիզոնականում՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը հսկա
Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում
23 января 202323 янв 2023
2 мин