Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Արևելյան շրջանը կոչ է արել ակտիվիստներին միանալ փետրվարի 1-ին և 2-ին ԱՄՆ Կոնգրեսի առջև անցկացվող ակցիաներին՝ ի պաշտպանություն Արցախի բնակիչների, որոնք ավելի քան ամիս գտնվում են Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ, ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։ «ANCA-ի Արևելյան շրջանը հրավիրում է ակտիվիստներին փետրվարի 2-ին, ժամը 13:00-ին միանալ Կոնգրեսի դիմաց նախատեսվող բողոքի ակցիային՝ կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել օգնությունն Ադրբեջանին»,- ասված է հաղորդագրության մեջ։ ANCA-ն ընդգծել է, որ Սփյուռքը հայ ժողովրդի երկրորդ բանակն է։ «Այժմ, առավել քան երբևէ, մեր խոսքերին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ։ Արցախում մեր հայրենակիցները 42 օր պատանդ են մնացել առանց սննդի, դեղորայքի և գազի. մեր պարտքն է իշխանություններին ցույց տալ և ասել ճշմարտությունը։ Հիմա եկել է գործելու ժամանակը»,- նշել են նրանք։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հ
«Սփյուռքը հայ ժողովրդի երկրորդ բանակն է». ANCA-ն հանրահավաք է հայտարարել ի պաշտպանություն Արցախի
23 января 202323 янв 2023
1
1 мин