Հունվարի 21-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ, պաշտոնյաները նոր տվյալներ են հայտնել: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից: ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում ավելի քան 700 գործատու չի կարողանում աշխատանք ապահովել աշխատակիցների համար: Նա նշել է, որ մինչև հունվարի 25-ը կմշակվի առկա սոցիալական լարվածությունը մեղմացնելու միջոցառումների ցանկ: Առողջապահության հիմնախնդիրները ներկայացրել է նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը, որի խոսքով՝ ներկա դրությամբ 274 հիվանդ կա, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, շրջափակման ընթացքում տեղափոխության անհնարինության պատճառով մեկ հիվանդ մահացել է, մինչ օրս ՀՀ է տեղափոխվել 42 հիվանդ, թիվն աճման միտում ունի: Նշվում է, որ պաշարման ընթացքում Արցախում 158 երեխա է ծնվել, Ստեփանակերտի մոր և մանկան կենտրոնում գտնվող կանանց թիվը 23 է, հղի կանանց վիտամինային բալանսը ապահովվում է նաև խաղաղապահների օգնութ
Արցախում շրջափակման հետևանքների վերաբերյալ նոր տվյալներ են հայտնել
23 января 202323 янв 2023
2 мин