Էրդողանի անձնական բանակը՝ «SADAT»-ը, մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին սկսել է ճնշում գործադրել ընդդիմության վրա: Ընդդիմությունը սպառնալիք է որակել ճնշումները: Այս մասին հայտնում է News.ru-ն: Պարբերականը նշում է, որ Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցության անդամները սպառնալիքներ են ստանում SADAT թուրքական մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչներից: Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հարցազրույցը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Թուրքիայի նախագահ Էրդողանի անձնական բանակի գովազդով հանկարծակի ընդհատվել է : Քըլըչդարօղլուն տեղի ունեցածը իշխող կուսակցության կողմից հերթական սպառնալիքն է համարել: Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցությունն ավելի վաղ՝ 2022 թվականի հունիսին, դատի է տվել ռազմական մասնավոր ընկերությանը, սակայն հայցերը մերժվել էին: ««SADAT» կազմակերպությունը ստեղծվել է հանցագործություններ կատարելու նպատակով, այն հանցավոր կառույց է»-ասել է Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ
Էրդողանի անձնական բանակին մեղադրել են քաղաքական բռնաճնշումների մեջ
23 января 202323 янв 2023
3
1 мин