Найти тему
Հայաստանն այսօր

Կալիֆորնիայում չինական Նոր տարվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են շաբաթ երեկոյան ԱՄՆ Մոնտերեյ-Պարկ քաղաքում (Կալիֆորնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը կրակ է բացել պարի ստուդիայում շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:22-ին։ Կասկածյալը դեռ ազատության մեջ է։ Ինչպես հաղորդում է Los Angeles Times թերթը, վկայակոչելով ականատեսներին, հարձակվողն իր մոտ ունեցել է ինքնաձիգ և մի քանի զինամթերք:

Տեղի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել իրավիճակը։

Los Angeles Times-ի տվյալներով՝ տասնյակ հազարավոր մարդիկ Շաբաթ օրը հավաքվել են լուսնային օրացույցով չինական Նոր տարվա պատվին փառատոնում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում