Найти в Дзене
Հայաստանն այսօր

Australian Open-ում Խաչանովի ակցիային միացել են Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները

Australian Open-ում հայկական ծագմամբ ավստրալացի թենիսիստ Կարեն Խաչանովի Արցախին աջակցելու ակցիային միացել են Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից։

Նշենք, որ Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Australian Open-ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո կրկին աջակցել է Արցախին:

Ավելի վաղ Կարեն Խաչանովը Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո հանդես էր եկել ի պաշտպանություն Արցախի։ Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ է հղել թենիսի միջազգային ֆեդերացիային՝ բողոքելով թենիսիստից։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում