Ադրբեջանի հյուսիսում՝ Գուսարի շրջանում, «Պարկ Գուսար» հանգստի կենտրոնի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Հրդեհը բռնկվել է երկհարկանի փայտե քոթեջում։ «Հրդեհի հետևանքով տուժել է 6 մարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են չորս զոհվածների մարմիններ», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը կարող էր լինել առանց հսկողության թողած փայտով վառվող վառարանը։ «Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը՝ թույլ չտալով այն տարածվել մոտակա քոթեջներում և անտառային գոտում», - նշել են ԱԻՆ-ում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ադրբեջանում վառարանից սկսված հրդեհից 4 քաղաքացի է մահացել
23 января 202323 янв 2023
~1 мин