Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Անար Հուսեյնովը, որը ձերբակալվել է «սև հունվարի» դեպքերի տարելիցին նվիրված երթից հետո, 30 օրով կալանավորվել է խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով: Կուսակցությունում Հուսեյնովի ձերբակալության պատճառները նշել են մտացածին և քաղաքական դրդապատճառներով, գրում է ադրբեջանական ընդդիմադիր Turan գործակալությունը։ Նշվում է, որ Բաքվի բնակիչները հունվարի 20-ին սգո երթով նշել են խորհրդային զորքերի՝ Ադրբեջան մտնելու տարեդարձը։ Հազարավոր մարդիկ եկել էին Շահիդների ծառուղի՝ հարգելու այդ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը։ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Անար Հուսեյնովը, որը հայտնի է նաև որպես Անար Արկիվան, ձերբակալվել է հունվարի 20-ին քաղաքացիական հագուստով անձանց կողմից նախարարների կաբինետի շենքի մոտ այն բանից հետո, երբ այցելել է Շահիդների ծառուղի։ Նույն օրը դատարանի որոշմամբ նա 30 օրով կալանավորվել է Ադրբեջանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 510 (մանր խուլիգանություն) և 535.1 (ոստիկանության ներկայա
Ադրբեջանում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր գործիչը
23 января 202323 янв 2023
4
~1 мин