Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: 65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապի: Հիշենենք, որ Իսպանացի Խոակին Կապարոսի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավորում էր Ռոման Բերեզովսկին, որը նախկինում հանդես է եկել ՌՊԼ-ում։ Պետրակովն Ուկրաինայի հավաքականը գլխավորել է 2021 թվականի նոյեմբերից՝ Անդրեյ Շևչենկոյի հրաժարականից հետո։ Պետրակովի պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին։ Նրա գլխավորությամբ Ուկրաինայի հավաքականն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում տարել է 6 հաղթանակ, 7 անգամ ոչ-ոքի խաղացել և երկու անգամ պարտվել։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում