Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Ոչ մի զինվոր ու զենք ՆԱՏՕ-ին». Ստոկհոլմում տրորել են Էրդողանի նկարով պաստառը

Ստոկհոլմում տեղի է ունեցել երթ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ: Այս մասին հայտնում է TASS-ը:

Քրդական ժողովրդավարական հասարակական կենտրոնի կազմակերպած ցույցին մասնակցել են նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակիցները: Քրդստանի աշխատավորական կուսակցությանը Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:

Ավելի վաղ նրանք Էրդողանին պատկերող տիկնիկը գլխիվայր կախել էին Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ։ Ակցիայի մասնակիցները քրդական կազմակերպությունների դրոշներով գնացել են քաղաքի հարավային հատված: Նրանց ձեռքին «Ոչ մի զինվոր և զենք ՆԱՏՕ-ի զինված ուժերի համար» կարգախոսով պաստառներ են եղել: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները շրջել են Էրդողանի նկարով պաստառով: Լուսանկարից երևում է, թե ակցիայի մասնակիցներն ինչպես են  Էրդողանի նկարով պաստառը գցել գետնին և տրորում այն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի իշխանությունները Ստոկհոլմում հակաթուրքական ցույցերի պատճառով չեղարկել են հունվարի 27-ին Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի այցը հանրապետություն։

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Շվեդիայի՝ դաշինքին անդամակցելու հարցում առաջընթաց հնարավոր չէ, քանի դեռ Ստոկհոլմը վերջ չի դրել երկրում գործող ահաբեկիչներին։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել է, որ Ստոկհոլմը չի կատարի Թուրքիայի բոլոր պահանջները, որոնք նա ներկայացրել է որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի հայտը հավանության արժանացնելու պայման։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում