Փարիզում մոտ 12 հազար մարդ է մասնակցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ իրականացված երիտասարդական ակցիային, որն ուղեկցվել է անկարգություններով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել մոտ 150 հազար մարդ:
Նշվում է, որ ցույցն ուղեկցվել է նաև վանդալիզմի դրսևորումներով: Ցույցի մասնակիցները կոտրել են մի քանի ցուցափեղկեր, բանկոմատներ, ինչպես նաև այրել են քաղաքի աղբամանները։ Նշվում է նաև, որ ոստիկանները ձերբակալել են երեք մարդու, որոնցից առգրավվել են արգելված իրեր։