Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի առաջնության չեմպիոն

Հայաստանի շախմատի կանանց առաջնության 2023 թվականի չեմպիոնը կրկին Մարիա Գևորգյանն է: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող կանանց 78-րդ առաջնության վերջին` 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը մրցել է Նվարդ Հայրապետյանի հետ: Գևորգյանը, որը մրցում էր սև խաղաքարերով, պարտիայի 30-րդ քայլին ստիպեց մրցակիցին անձնատուր լինել: Մարիա Գևորգյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

Երկրորդ տեղում ընթացող Սուսաննա Գաբոյանի հաղթանակի դեպքում նա միավորների քանակով չի հասնի Գևորգյանին: Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում