Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշման առնչությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նման գործողությունները չպետք է օգտագործվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու համար՝ ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմքով։ «Պետք է ապահովել, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում հաշվի առնի Ադրբեջանի օրինական շահերը։ Այս առաքելության գործունեությունը պետք է իրականացվի այնպես, որ չխաթարվի փոխադարձ վստահությունը»,- ասված է հայտարարությունում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է՝ նախնական ակնկալիքները, որ ԵՄ առաքելությունն իր ներդրումը կունենա կարգավորման օրակարգի առաջմղման գործում, չեն արդարացել։ Նշվում է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ խորհրդակցությունների ժամանակ իր դիրքորոշման, ակնկալիքների և մտահոգությունների մասին է հայտնել։ «Ադրբեջանի կողմից ԵՄ տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ անցկացրած խորհրդակցություններ
Ադրբեջանը բացասաբար է արձագանքել Հայաստան ուղարկվող ԵՄ նոր առաքելությանը
24 января 202324 янв 2023
1
1 мин