Ազատում զոհված ժամկետային զինծառայողների մարմինները տուն են հասել։ Երեկ տղաների մի մասի հոգեհանգստյան արարողությունն էր, մյուսներին արդեն հուղարկավորել են։ «Հրապարակի» փոխանցմամբ՝ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանող, Հոբարձ գյուղի բնակիչ Ռոստոմ Ասրյանի ծնողները երեկ են հուղարկավորել որդուն։ Հայրը՝ Արտակը, թերթի տվյալներով, դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում, Մարտունու դիահերձարանում կողքին է եղել, տեսել է ու հատ-հատ ճանաչել որդու դաջվածքները։ «Հինգ դաջվածքից չորսը երեւում էին։ Եթե դաջվածքները չլինեին, չէի ճանաչի։ Երեխեն անճանաչելի էր։ Նրանք քնած են եղել։ Տեղից վեր չեն կացել։ Նրանց քնած տեղն են վերացրել։ Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են»,- ասում է Արտակ Ասրյանը։ «Մենք միանշանակ այն կարծիքին ենք, որ երեխաները քնած են եղել։ Բենզին լցնելու վարկածին չեմ հավատում»,- ասում է Ռոստոմի մայրը՝ Վարդ Ասրյանը։ Նա չի կարող հասկանալ, թե ինչպես կարող է հասուն տղամարդը, սպան 5 լիտրանոց բենզինի տարան մոտեցնել վառարանին
Տղաներին քնեցրել են. հրդեհից մահացած զինվորի ծնողները չեն հավատում բենզին լցնելու վարկածին. ԶԼՄ
24 января 202324 янв 2023
26
3 мин