Հունվարի 23-ին՝ ժամը 21։45-ի սահմաններում, Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Աղբյուրը հայտնում է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում 2 մարդու դի է հայտնաբերվել։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանվել է 4 մարդ, որոնցից ծխից տուժած 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրելլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանը։ Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։
Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ սկսվել է հետաքննություն։ Նահանգապետարանը նաև ցավակցել է եկեղեցական համայնքին և թաղամասի բնակիչներին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում