Найти тему
Հայաստանն այսօր

Իշխանության սրտի օլիգարխը խորհրդարան է այցելել. «Հրապարակ»

Երեկ իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանը խորհրդարան էր այցելել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«Նրան ուղեկցել են մի խումբ թիկնապահներ։ Նրան ԱԺ բերած ամենագնացները կանգնած են եղել երկրորդ գծի վրա՝ խախտելով երթեւեկության կանոնները։ ԱԺ նախագահի գրասենյակից վստահեցրել են, որ նորաթուխ օլիգարխն Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել»։

Հիշեցնենք, որ Նարեկ Նալբանդյանը գնել է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը: Ավելի վաղ այն  վաճառվել էր 5 միլիարդ դրամով:

Ավելի վաղ հայտնի դարձավ նաև, որ Նարեկ Նալբանդյանը գնել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում