ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը կոչ է արել Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել ելումուտը Լեռնային Ղարաբաղ, գրել է նա Twitter-ում։ «Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքը արգելափակված է ավելի քան երեք շաբաթ, ինչը լուրջ հումանիտար իրավիճակ է ստեղծում»,- ասել է դիվանագետը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram
ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը
7 января 20237 янв 2023
4
~1 мин