Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սև լճի շրջանում բռնկված հրդեհն Ադրբեջանի օկուպացրած տարածքից է տարածվել. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի տարածաշրջանում բռնկված հրդեհը «Քաչալ սար» կոչվող տարածքի Ադրբեջանի կողմից օկուպացրած հատվածից է սկսվել և տարածվել։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն՝ անդրադառնալով սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերին, ըստ որոնց՝ հրդեհ է բռնկվել Սև լճի հատվածում։

Ըստ Յոլյանի՝ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 9-ի շրջանում և տարածվել։ «Հրդեհի մի մասը մարվել է, սակայն կեսօրից հետո եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհն ավելի է տարածվել։ Այս պահին դրա մի հատվածը մարվել է, այժմ շարունակվում են հրդեհի ամբողջական մարման աշխատանքները»,-հայտնեց նա։

Յոլյանը չբացառեց տեղի ունեցածում ադրբեջանական զինուժի գործողությունների հետևանքի վերաբերյալ վարկածը։ «Հավանականությունը մեծ է, որ հենց իրենք են միտումնավոր արել»,-նշեց նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում