Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն: Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Սյունիքի Վերիշեն գյուղի մոտակա սարին այրվում է խոտածածկույթը, սահմանվել է մշտադիտարկում
7 января 20237 янв 2023
8
~1 мин