Ստեփանակերտում վաճառքի համար ապրանքներ չկան, և հայերը շաբաթներ շարունակ առանց նոր մատակարարումների են մնում։ Այս մասին նշվում է BBC-ի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հոդվածում։ «Խանութները դատարկ են, և ամբողջ քաղաքում դուք չեք կարող գտնել ո՛չ միրգ, ո՛չ բանջարեղեն. նույնը հիմնական դեղամիջոցների հետ կապված»,-պարբերականի հետ զրույցում ասել է Մարութ Վանյանը։ Նրա ծննդավայր Ստեփանակերտ և շրջակա գյուղեր բոլոր մատակարարումները դադարեցվել են, քանի որ նրա միակ ճանապարհը փակվել է արդեն շուրջ 26 օր։ «Ես ապրում եմ քաղաքը մատակարարող հիմնական շուկայի կողքին, և այն արդեն որոշ ժամանակ փակ է. այնտեղ նստած են ընդամենը երկու տիկնայք և չորացրած ուրց են վաճառում», - հեռախոսով ասել է լրագրող Վանյանը BBC-ին: «Մոտ չորս շաբաթ ճանապարհը փակել են ադրբեջանցի «ցուցարարները», որոնք վրաններ են տեղադրել Շուշի քաղաքից դուրս։ Ցուցարարները, որոնք իրենց բնապահպան ակտիվիստներ են անվանում, պահանջում են մուտք գործել Ղարաբաղում օգտակար հանածոների արդյունահանման վայրեր։ Ադրբեջանակա
Զենքերը հիմա լռում են, բայց պատերազմը շարունակվում է. BBC-ի հոդվածն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
7 января 20237 янв 2023
8
2 мин