Արցախում բլոկադա է, սակայն դա միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Միջազգային հանրությունը (որն ավանդապես ընկալվել է որպես արևմտյան հանրություն կամ առաջադեմ աշխարհ) ցանկանում է, որ Եվրոպայի խնդիրները լինեն աշխարհի խնդիրներ, բայց աշխարհի խնդիրները չլինեն իր խնդիրները: Այսօր Արցախում բլոկադա է: Այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից: Սակայն այն միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ: Ինչո՞ւ եմ հեռու գնում, լոկալ հանրությանն էլ առանձնապես հետաքրքիր չէ...
«Բարի» գալուստ 2023 թվական»,- գրել է նա: Ըստ միջազգայնագետի՝ այս տրանֆորմացիաների արդյունքում միջազգային գլոբալ ինստիտուտները՝ ինչպիսիք են ՄԱԿ-ը, առևտրի և առողջապահության համաշխարհային կազմակերպությունները, հայտնվել են ճգնաժամի մեջ: Ընդարմացման մեջ (ступор) են հայտնվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ֆորմալ և ոչ ֆորմալ տասնյակ դաշինքները: Նա ընդգծել է, որ գործող աշխարհակարգը ճաքեր է տվել, սակայն դեռ չի փլուզվել: Նոր աշխարհակարգը ս