Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երևանում քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ երեխա են ունեցել

Երևանում քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ երեխա են ունեցել։ Այս մասին հայտնում է Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։

«Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին։  Այնուհետև դիմել են «Շենգավիթ» ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների՝ Մարգարի և Նարեի ծնունդով»,- ասված է գրառման մեջ։

Փոքրիկներին օգնել են լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ «Վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանը, ովքեր ամեն հնարավորն ու անհնարինն արել են հրաշքների ծնունդի համար:

«Երջանիկ ծնողները երեխաների հետ արդեն տանն են և վայելում են իրենց ընտանեկան երջանկությունը։ Իսկ մենք մաղթում ենք, որ դժվար ճանապարհ անցած յուրաքանչյուր անձ նման հրաշքով փոխհատուցում գտնի»,- նշված է հաղորդագրությունում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում