Найти тему
Հայաստանն այսօր

Պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ. ԱՀ ՄԻՊ-ի կոչը՝ Ցեղասպանությունը ճանաչած երկրներին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Twitter-ում դիմել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

«Այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իրենց բանաձևերում հայտարարել են՝ «Այլևս երբե՛ք»: Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի ու իրավունքների պաշտպանության համար: Այդպիսով ապացուցեք ձեր հավատարմությունը ձեր հայտարարած «Այլևս երբե՛ք»-ին»,-գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։

Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում