Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին․ Ռուբեն Վարդանյանը մասնակցել է սուրբծննդյան պատարագին

Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով: «Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել: Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը»,- գրել է պետնախարարը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով:

«Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը:

Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել:

Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը»,- գրել է պետնախարարը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում