«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՆԳ փոխնախարար կնշանակվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն նրան դեռ առաջարկ չի արվել։ Իսկ ահա մյուս փոխնախարարը կլինի ներկայիս փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նա կնշանակվի ոստիկանապետ և ըստ պաշտոնի կդառնա փոխնախարար։ Մյուս փոխնախարարն էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է։ Իսկ ով կլինի փրկարար ծառայության ղեկավարը, դեռ վերջնականապես հստակեցված չէ, գրում է թերթը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայտնի են ներքին գործերի փոխնախարարների անունները․ «ժողովուրդ»
6 января 20236 янв 2023
2
~1 мин