Найти в Дзене
Հայաստանն այսօր

Փաշինյանը Սաղմոսով է շնորհավորում Սուրբ Ծնունդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճրագալույցի երեկոյին Սուրբ Ծննդյան տոնի առիթով Սաղմոսով շնորհավորել է համայն հայությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«Տե՛ր, իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետևեմ դրան: Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն: Առաջնորդիր ինձ քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ: Սիրտս հակիր դեպի քո պատվիրանները և ոչ թե դեպի ագահություն: Շրջիր աչքերս, որ ունայնություն չտեսնեմ: Ինձ պահպանիր քո ճանապարհին: Քո ծառայի համար հաստատիր քո խոսքը, որ քո երկյուղի մեջ մնամ: Ազատիր ինձ նախատինքներից, որոնցից սարսափում էի, քանզի քաղցր են դատաստանները քո: Ահա ցանկացա քո պատվիրանները, քո արդարությամբ պահպանիր ինձ: Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում