Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայում արգելափակել են քրդամետ կուսակցության հաշիվները. ԶԼՄ

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հինգշաբթի որոշում է կայացրել արգելափակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հաշիվները։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այն ընդունվել է Վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Բեքիր Շահինի պահանջով, որը հունվարի 10-ին վերջնական մեղադրանքով հանդես կգա կուսակցության լուծարման գործով դատավարության ժամանակ, հաղորդում է TRT հեռուստաալիքը: Հեռուստաընկերության տվյալներով՝ ՍԴ որոշումը վերաբերում է այն միջոցներին, որոնք ԺԴԿ-ն ստացել է բյուջեից։ Քրդամետ կուսակցության դեմ գործը հարուցվել էր 2021 թվականի հունիսին Թուրքիայի Գլխավոր դատախազության կողմից՝ «անջատողական գործունեության» և երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերի մեղադրանքով։ ՍԴ-ն ավելի վաղ գործը վերադարձրել էր լրամշակման՝ մի շարք դատավարական հարցերի պատճառով, կուսակցությունը դատարանին գրավոր պաշտպանություն էր տրամադրել։ ԺԴԿ ղեկավարությունը գործընթացն անվանում է քաղաքական դրդապատճառներով և Սահմանադրությանը հակասող։ Գլխավոր դատախազի կողմից մեղադրանքի հրապարակումից հետո ՍԴ զեկ

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հինգշաբթի որոշում է կայացրել արգելափակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հաշիվները։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այն ընդունվել է Վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազ Բեքիր Շահինի պահանջով, որը հունվարի 10-ին վերջնական մեղադրանքով հանդես կգա կուսակցության լուծարման գործով դատավարության ժամանակ, հաղորդում է TRT հեռուստաալիքը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ՍԴ որոշումը վերաբերում է այն միջոցներին, որոնք ԺԴԿ-ն ստացել է բյուջեից։

Քրդամետ կուսակցության դեմ գործը հարուցվել էր 2021 թվականի հունիսին Թուրքիայի Գլխավոր դատախազության կողմից՝ «անջատողական գործունեության» և երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերի մեղադրանքով։ ՍԴ-ն ավելի վաղ գործը վերադարձրել էր լրամշակման՝ մի շարք դատավարական հարցերի պատճառով, կուսակցությունը դատարանին գրավոր պաշտպանություն էր տրամադրել։ ԺԴԿ ղեկավարությունը գործընթացն անվանում է քաղաքական դրդապատճառներով և Սահմանադրությանը հակասող։

Գլխավոր դատախազի կողմից մեղադրանքի հրապարակումից հետո ՍԴ զեկուցողը, որը պատասխանատու է գործի քննության համար, վերջնական զեկույց կպատրաստի ըստ էության ևւ այն կներկայացնի Թուրքիայի բարձրագույն դատական ատյանի հաստատմանը: ԺԴԿ-ն ցրելու որոշումը ընդունված կհամարվի, եթե դրա օգտին քվեարկի Թուրքիայի ՍԴ ներկայացուցիչների երկու երրորդը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում