Найти в Дзене
Հայաստանն այսօր

Արցախում ականազերծման առաքելություն իրականացրած «HALO Trust»-ը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ

Արցախում ականազերծման առաքելություն իրականացրած «HALO Trust»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ:

Կազմակերպության Twitter-յան էջում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը լրջորեն մտահոգված է միջանցքի շարունակվող շրջափակման, որը միակ մուտքն է ապահովում Լեռնային Ղարաբաղ։

«HALO Trust»-ը հույս ունի արագ լուծել խնդիրը և մշտական կապի մեջ է գործընկերների և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը համակարգելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում