Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ գործը վերաբացվել է

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։ Փաստաբանի փոխանցմամբ՝ վարույթը Քննչական կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:  
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը  2021 թվականին փորձել է իրեն պարտադրել՝ հրաժարական տալ։  Հուլիսի 1-ին Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։  ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։

Փաստաբանի փոխանցմամբ՝ վարույթը Քննչական կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:  

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը  2021 թվականին փորձել է իրեն պարտադրել՝ հրաժարական տալ։  Հուլիսի 1-ին Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։  ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում