Найти тему
Հայաստանն այսօր

ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում. ԶԼՄ

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում՝ առաջիկա օրերին: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով RT Arabic-ին:

RT Arabic հեռուստաալիքը վկայակոչել է թուրքական աղբյուրներին:

Ինչպես հայտնել են աղբյուրները, հավանականություն կա, որ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա ԱՄԷ-ում՝ առաջիկա օրերին:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան առաջարկել է Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումն անցկացնել հունվարի երկրորդ կեսին: Նա խոսել էր հանդիպումը երրորդ երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում անցկացնելու հնարավորության մասին:

Ավելի վաղ՝ դեկտեմբերին, ՌԴ-ում կայացել էին Թուրքիայի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների առաջին բանակցությունները։

2011-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ այդ հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ վատթարացել են: Սակայն վերջին շաբաթներին լրատվամիջոցները սկսել են խոսել աստիճանական կարգավորման հնարավորության մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում