Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք Azdarar.am կայքից: Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ըստ հայտարարության՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հունվաի 11-ին պետք է ներկայանա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնի իր դիրքորոշումն ու հայտարարագիրը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործը, որի շրաջանակներում մեղադրանք է առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8 տարվա պատմություն ունի։ Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորայի
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Դատախազություն է հրավիրվել
5 января 20235 янв 2023
4
1 мин