Երևանի պատմության թանգարանը համալրել է կերպարվեստի ֆոնդը։ Այս մասին հաղորդոում է Երևանի քաղաքապետարանը։ Ըստ հայտարարության՝ Արա Բեքարյանի հեղինակած Հակոբ Կոջոյանի դիմանկարը (1959թ.) և Հրաչյա Հակոբյանի «Օպերայի ձևավորում» (1980-1982թթ.) գեղանկարը թանգարանին է նվիրել «Շեդևր» կերպարվեստի սրահը, մասնավորապես՝ Աբրահամ ու Աննա Գրիգորյանները և Էդգար Գրիգորյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում