Կառավարությունը իր վրա կվերցնի բոլոր այն անպտուղ կանանց արտամարմնային բեղմնավորման ծախսերը, որոնք ցանկություն կհայտնեն երեխա ունենալու։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության հունվարի 5-ի նիստի ժամանակ։ Մինչ այդ, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ծրագրի շահառուների շրջանակը սահմանափակվում էր լոկ զոհված զինծառայողների ընտանիքներով, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներով։ 2020 թվականին ընդունված «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակում արդեն 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից ծրագիրը այժմ բաց կլինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան հաղթահարել անպտղությունը։ Նախարարը տեղեկացրեց, որ հետագայում ծրագիրը կներառի նաև երկրորդային անպտղությամբ տառապողներին։ Ինչպես իր հերթին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անգամ միայնակ կանայք կարող են դիմել օժանդակ միջոցների և ստանալ ֆինանասավորում։ Կառավարությունը ոչ մեկի չի մերժի։ «Առաջին հերթին օգնություն կտրամ
Պետությունը կֆինանսավորի անպտուղ կանանց՝ նոր տեխնոլոգիաներով հղիանալու ծախսերը
5 января 20235 янв 2023
1 мин