Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունները, իրավիճակն Ուկրաինայում և սիրիական ճգնաժամը, հայտնում է РИА Новости-ն։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները՝ հատկապես էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը շեշտել է, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին թուրքական սահմանային շրջաններից «մաքրելու համար» և հայտարարել է, որ ռեժիմը պետք է կառուցողական լինի և որոշ քայլեր ձեռնարկի քաղաքական գործընթացում՝ Սիրիայում կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Աղբյուրը հայտնում է, որ քննարկվել է նաև գազային հանգույցի նախագիծը, և Անկարան հույս է հայտնել, որ ճանապարհային քարտեզի վրա աշխատանքը շուտափույթ ավարտվի։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և այլ հարցեր
5 января 20235 янв 2023
~1 мин