Լաչինի միջացքի ապօրինի շրջափակման ուղղությամբ ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում։ Այս մասին կառավարության հունվարի 5-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը ՌԴ ուղիղ պարտավորությունն է, իսկ Ադրբեջանի կողմից այն շարունակում է փակ մնալ արդեն 25 օր։ «Չնայած միջազգային լայն արձագանքին՝ Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկում միջանցքը բացելու ուղղությամբ։ Միջանցքը փակելով Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրաունակության վերաբերյալ»,- նշեց Փաշինյանն ու հավելեց, որ փոխարենը Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունը չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։ «Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց ի
Ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից․ Նիկոլ Փաշինյան
5 января 20235 янв 2023
2 мин