ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը հրաժարական է տալիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: «Դեսպան Ռիկերի՝ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի աշխատանքն արագացրեց փոխգործակցությունը և անհանգիստ տարածաշրջանում օգնեց խաղաղության հաստատման կառուցվածքային գործընթաց սկսել։ Նրա ներդրումը վերահաստատում է ԱՄՆ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության շուրջ բանակցություններում օգնություն ցուցաբերելու կարևորությունը: Դեսպան Ռիկերի հեռանալը ոչ մի կերպ չի խաթարում Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, խաղաղ ապագա ունենալու ԱՄՆ հանձնառությունը»,-նշել է Փրայսը: Ընդգծվում է, որ ԱՄՆ-ն համախոհ երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի միջոցով շարունակելու է որոնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության և ԼՂ հակամարտության հետ կապված բոլոր չլուծված հարցերի լուծումները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցել
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը հրաժարական է տալիս
5 января 20235 янв 2023
~1 мин