Найти в Дзене
Հայաստանն այսօր

44-օրյա պատերազմի հանգամանքների լայն քննություն է տարվում, 17 հազար անձ է հարցաքննվել. Քյարամյան

44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ բավականին լայն քննություն է իրականացվում։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարեց ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։

«Մենք դիվիզիայի մակարդակից ընդհուպ մինչ վաշտի մակարդակ քննություն ենք իրականցնում, կորպոսի մակարադակից մինչև երբեմն դասակի մակարդակ քննություն ենք իրականացնում։ Մեր հիմնական նպատակն ամբողջությամբ բացահայտելն  է պատերազմում մեր պարտության պաճառներին և ինչպես նաև այն անձանց, որոնք նպաստել են դրան»,-նշեց Քյարամյանը։

Ըստ նրա՝ առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել այս գործերով, ինչը վկայում է քննության աննախադեպ ծավալի մասին։

«Քննությունը կարող ենք պայմանականորեն բաժանել երկու մասի՝ սպաների վերաբերյալ քրեական գործեր և շարքային անձնակազմի վերաբերյալ քրեական գործեր։ Համապատասխանաբար, առանձին գործերով քննում ենք 10-րդ և 18-րդ դիվիզիաների վերաբերյալ քրեական գործերը, Առաջին բանակային կորպուսի վերաբերյալ գործը, Շուշիի անկման դրվագն առանձին գործով է քննվում, հոկտեմբերի 7-8 դրվագով առանձին գործով քննություն ունենք, ունենք առանձնացված քրեական գործեր նախապատերազմյան որոշ հարցերի, պատերազմից առաջ, ընթացքում իրականացված զորահավաքի գործերով քրեական գործերով»,-նշեց նա։

Ըստ պաշտոնյայի՝ վերջնարդյունքում կլինի ընդհանուր պատկեր։ «Կան իրավիճակներ, որոնք պարզաբանված են և հանգուցալուծմանն են սպասում, բայց չեն հրապարակվում՝ հաշվի առնելով քննության տակտիկան»,-նշել է նա։

Անդրադառնալով Արցախի ՊՆ նախկին հրամանատարներ Միքայել Արզումանյանի և Ջալալ Հարությունյանի նկատամամբ հարուցված քրեական գործերին, Քյարամյանը նշեց, որ մեղադրանքների ծավալները չեն փոխվել և մի քանի դրվագներով նախաքննությունն ավարտին է մոտենում։

«Մենք քերական գործեր ունենք հարուցված 44-օրյա պատերազմի, նախորդ տարվա մայիսի, ինչպես նաև սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ։ Բոլոր հանգամանքները փաստագրվել են, որոնք օգտագործվում են միջազգային հարթակներում։ ՔԿ-ն նույնականացրել է ավելի քան 300 անձի, ովքեր 12 ահաբեկչական խմբավորումների կազմում հակառակորդի կողմից մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Նրանք բոլորն էլ միջազգային հետախուզման մեջ են»,-հայտնեց ՔԿ ղեկավարը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում